Թուրքիայի կառավարություն. Իսրայելի վարչապետի գրասենյակի անհիմն մեղադրանքները նպատակ ունեն օրինականացնել Սիրիայի ինքնիշխանության դեմ Իսրայելի ապօրինի ավիահարվածները

16:48, 19.08.2026
Իսրայելի վարչապետի գրասենյակի կողմից ներկայացված անհիմն մեղադրանքները նպատակ ունեն օրինականացնել Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Իսրայելի իրականացրած ապօրինի ավիահարվածները։ Այս մասին նշված է Թուրքիայի կառավարության հաղորդակցության վարչության հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ հնչեցված մեղադրանքները բխում են Նեթանյահուի մտադրությունից՝ Իսրայելում ընտրություններից առաջ տարածաշրջանում վարել ծավալապաշտական և ապակայունացնող քաղաքականություն։
«Թուրքիան, ինչպես և միջազգային հանրության ճնշող մեծամասնությունը, աջակցում է մեր տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդմանը։ Այս նպատակին հասնելու միակ ճանապարհը Նեթանյահուի կողմից ագրեսիվ ու հարկադրական քաղաքականության դադարեցումն է և միջազգային իրավունքի հարգումը։ Թուրքիան վճռականորեն կշարունակի համագործակցությունը Սիրիայի կառավարության հետ օրինական հիմքերով՝ Սիրիայում խաղաղություն, կայունություն և բարօրություն հաստատելու նպատակով և երբեք թույլ չի տա Սիրիայի ապակայունացումը», — նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ