Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակն ասել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ Սոչիում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ
Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակն ասել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ Սոչիում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ կմեկնի Ռուսաստան և կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։

Ըստ Չելիքի՝ Էրդողանի Ռուսաստան ժամանելը և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող են առաջընթաց նշանակել Ռուսաստանին Սևծովյան հացահատիկի համաձայնագրին վերադարձնելու հարցում։

«Էրդողանը մինչ այժմ վարում է ինտենսիվ դիվանագիտություն՝ օգնելու կանխել համաշխարհային պարենային ճգնաժամը», – ասել է Չելիքը։

Նա նաև նշել է, որ հանդիպումը կկայանա Սոչիում։

Ավելի վաղ Էրդողանի հետ հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Մոսկվան պատրաստ է վերադառնալ Սեւծովյան հացահատիկի համաձայնագրին, հենց որ Արեւմուտքը կատարի ռուսական հացահատիկի արտահանման հետ կապված իր պարտավորությունները։