Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Ազազ քաղաքում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 30-ը

Սիրիայում ապստամբների կողմից վերահսկվող Ազազ քաղաքի շուկայում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ, 7 մարդ զոհվել և 30-ը վիրավորվել է ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով։

Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Պայթյունը տեղի է ունեցել մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա վերջում, երբ շուկան սովորաբար առանձնահատուկ մարդաշատ է։

Միջադեպի պատասխանատվությունը ոչ ոք իր վրա չի վերցրել։