Թուրքիայի Հանրապետությունում անցկացված եռակողմ զորավարժություններին մասնակցել են ազգային գվարդիայի զինծառայողները
Թուրքիայի Հանրապետությունում անցկացված եռակողմ զորավարժություններին մասնակցել են ազգային գվարդիայի զինծառայողները

Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության ձևաչափով Անկարայում անցկացվել են բնական աղետների ժամանակ որոնողափրկարարական DAK-23 զորավարժությունները։

Վրաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի պաշտպանության ուժերի ազգային գվարդիայի զինծառայողները թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ մասնակցել են մարտավարական մակարդակի մեկշաբաթյա պարապմունքին։

Եռակողմ զորավարժությունը նպատակաուղղված էր հնարավոր բնական աղետների ժամանակ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան որոնողափրկարարական խմբերի համագործակցության, համակարգման և փոխգործունակության բարձրացմանը: Ըստ սիմուլյացիոն սցենարի, վարժանքներում իրականացվել են երկրաշարժի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքներ։

Զինվորականները ստիպված են եղել փրկարարական տեխնիկայի միջոցով ավերակներից դուրս բերել տուժածներին, ցամաքային ու օդային տրանսպորտով տարհանել վիրավորներին, շների օգնությամբ որոնել ու փրկել փլատակների տակ մնացած մարդկանց։ Ուսուցումն իրականացվում է ըստ ռոտացիայի։ Հաջորդ տարի DAK-23-ը կհյուրընկալի Ադրբեջանը, ապա Վրաստանը։