Թուրքիայի համալսարաններից մեկի տարածքում զինված հարձակում է տեղի ունեցել, կա 4 զոհ
Թուրքիայի համալսարաններից մեկի տարածքում զինված հարձակում է տեղի ունեցել, կա 4 զոհ

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի «Օսմանգազի» համալսարանի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով սպանվել է 4 մարդ:

Հայտնի է, որ համալսարանի աշխատակիցներից մեկը կրակ է բացել իր գործընկերների ուղղությամբ համալսարանի մանկավարժական ֆակուլտետի մասնաշենքում: Նշվում է, որ իրավապահներն արդեն ձերբակալել են հարձակվողին:

Տղամարդու նման վարքի պատճառը դեռևս անհայտ է մնում, նա այժմ գտնվում է ոստիկանական բաժանմունքում և հարցաքննվում է:

Միջադեպը մեծ իրարանցում է առաջացրել համալսարանի տարածքում, մի շարք ուսանողներ ապրած շոկի հետևանքով շտապ բուժօգնության կարիք են զգացել:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: