Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է Աֆրինում 557 զինյալների ոչնչացման մասին
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում «Ձիթապտղի ճյուղ» գործողության ընթացքում 557 քուրդ և ԴԱԻՇ-ի ահաբեկիչների են ոչնչացրել: Այդ մասին ասվում է թուրքական Գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
««Ձիթապտղի ճյուղ» գործողության ժամանակ, մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել են 37 նշանակետեր, որոնց թվում՝ ահաբեկիչների թաքստոցներ, զինամթերքով լի պահոցներ և կրակակետեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Շտաբի տվյալներով՝ ոչնչացված զինյալները պատկանել են երեք միավորման, որոնք են՝ «Ազգային ինքնապաշտպանության ուժեր»-ը, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, Ժողովրդավարական միություն կուսակցությունը և ԴԱԻՇ-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր Աֆրինում կատարվելիք «Ձիթապտղի ճյուղ» գործողության մասին հունվարի 20-ին: Էրդողանը հայտարարել է, որ զորքերը կլքեն Սիրիան, երբ գործողության նպատակները իրագործված կլինեն: Ավելի վաղ հայտարարվել էր գործողության ընթացքում 340 նշանակետի և 394 քրդերի ոչնչացման մասին:
Հեղինակ -
Edgar Barsegyan