Թուրքիայի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել. Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոնալդ Թրամփին կոչ է արել շարունակել Իրանի հետ բանակցությունները

10:30, 18.08.2026

Թուրքիայի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոնալդ Թրամփին կոչ է արել շարունակել բանակցությունները Իրանի հետ:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության համաձայն՝ Էրդողանն իր գործընկերոջն առաջարկել է նաև աջակցություն խաղաղարար ջանքերին:

«Էրդողանը նշել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության ֆոնին դիվանագիտության բոլոր հնարավորությունների առավելագույնս օգտագործումն հսկայական նշանակություն ունի: Նա հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն, և ընդգծել է, որ Թուրքիան նախկինի պես կաջակցի խաղաղարար ջանքերին», – նշված է հայտարարության մեջ:

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև այլ հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները, Գազայի հատվածում ընթացող պատերազմը և Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի կողմից կնքված պաշտպանական համաձայնագիրը:

Նմանատիպ