Թուրքիայի էներգետիկայի նախարար. Թուրքական «Սիլիվարի» գազի պահեստը կդառնա ամենամեծը Եվրոպայում

15:16, 26.07.2022
Enerji ve Tabii Kaynaklar Bakanı Fatih Dönmez, Boru Hatları ile Petrol Taşıma AŞ'ye (BOTAŞ) ait Türkiye'nin ilk doğal gaz depolama tesisi Silivri Yer Altı Doğal Gaz Depolama Tesisi'nde incelemelerde bulundu. ( Hilal Demirci - Anadolu Ajansı )

Թուրքական «Սիլիվարի» գազապահեստարանը կդառնա ամենամեծը Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։

Ներկայումս Սիլիվրիի ջրամբարում կարող է կուտակվել 3,2 մլրդ խմ բնական գազ, սակայն, ըստ նախարարի, առաջիկայում այդ ծավալը կավելանա մինչև 4,6 մլրդ խմ, իսկ օրական մատակարարման հզորությունը 28 մլն խմ-ից կհասնի 75 մլն-ի։ Այն կդառնա ամենամեծ գազապահեստարանը։

Ծրագրի ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Ինչպես նշում է էներգետիկայի նախարարը, զուգահեռաբար ընդլայնվում է ստորգետնյա «Թուզ-Գելու». գազապահեստարանի ներուժը։ Ինչպես գրում է լրատվամիջոցը, «Թուզ-Գելուն» այսօր ունի 1,2 մլրդ խմ գազ կուտակելու հնարավորություն, իսկ 1,5-2 տարի հետո կունենա 5,4 մլրդ խմ գազ կուտակելու հնարավորություն։

Նախարարի խոսքով՝ ներկայումս «Թուզ-Գելուն» ամբողջությամբ լցված է, իսկ «Սիլիվրին»՝ 82 տոկոսով։

Նմանատիպ