Թուրքիայի դեսպանություն. Մենք սրտանց շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի բարեկամ Վրաստանին, ով առանց հապաղելու կանգնեց մեր կողքին այս ամենադժվարին օրը
Թուրքիայի դեսպանատունը շնորհակալություն է հայտնում Վրաստանին փրկարարական աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար։
«Մենք սրտանց շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի բարեկամ, մերձավոր հարևան և ռազմավարական գործընկեր Վրաստանին, ով մեզ համար այս ամենադժվար օրը անմիջապես կանգնեց մեր կողքին՝ առանց հապաղելու օգնելու մեզ», – գրված է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կայքում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով փրկարարները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու փրկարարական միջոցառումներին, ուղարկվել է նաև համապատասխան տեխնիկա։