Թուրքիայի դեսպանություն - Հաշվի առնելով լրատվամիջոցների հետաքրքրությունը՝ որոշում է կայացվել կասեցնել լրագրողական գործունեության համար վիզայի հայցը
Հաշվի առնելով Քահրամանմարաշի և հարակից շրջանների երկրաշարժի հետ կապված իրադարձությունները լուսաբանելու միջազգային լրատվամիջոցների հետաքրքրությունը՝ Նախագահի աշխատակազմի կապի վարչությունը որոշում է կայացրել կասեցնել լրագրողական գործունեության համար վիզայի հայցը։
Այս մասին նշված է Թուրքիայի Հանրապետության դեսպանատան տեղեկատվության մեջ։
«Երկրաշարժի կապակցությամբ Վրաստանից Թուրքիա մեկնել ցանկացող լրագրողները նամակ, լուսանկար և անձնագրի պատճեն պետք է ուղարկեն հետևյալ հասցեով՝ [email protected]»,- ասվում է տեղեկատվության մեջ։