Թուրքիայի դեսպան. Ողջունում ենք բոլոր կողմերի բոլոր որոշումները, որոնք ծառայում են Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը
Թուրքիայի դեսպան. Ողջունում ենք բոլոր կողմերի բոլոր որոշումները, որոնք ծառայում են Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը

Ողջունում ենք բոլոր կողմերի բոլոր որոշումները, որոնք ծառայում են Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, – Վրաստանի Առաջին ալիքին ասել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը:

Նա մեկնաբանել է «Ազգային շարժման» խորհրդարան մտնելու որոշումը և Միշելի փաստաթուղթը ստորագրելուց հրաժարվելը:

«Որպես կանոն, ես չեմ մեկնաբանում ներքին քաղաքականությունը, բայց կարող եմ ասել, որ Թուրքիան աջակցում է Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը և ժողովրդավարական կայունությանը: Մենք նաև ողջունում ենք բոլոր կողմերի բոլոր որոշումները, որոնք ծառայում են այդ նպատակին», – ասաց Թուրքիայի դեսպանը: