Թուրքիայի դեսպան. Ղարիբաշվիլիի արդյունավետ այցից հետո կողմերը պայմանավորվեցին բարձր մակարդակի ռազմավարական հանդիպում անցկացնել, որից հետո կիմանանք Էրդողանի Վրաստան այցի ամսաթիվը

15:59, 05.06.2021

Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի խոսքով, դեռ հայտնի չէ, թե երբ է Թուրքիայի նախագահը այցելելու Վրաստան:

Ինչպես նշեց դեսպանը, այցի ամսաթիվը հայտնի կդառնա բարձր մակարդակի ռազմավարական հանդիպումից հետո:

«Թուրքիայի նախագահի այցը Վրաստան նախատեսված էր համաճարակից առաջ: Վարչապետ Ղարիբաշվիլիի արդյունավետ այցից հետո նրանք պայմանավորվել են անցկացնել բարձր մակարդակի ռազմավարական հանդիպում, որին կմասնակցեն նաև այլ նախարարներ՝ վրաց-թուրքական համագործակցության հարցերի լայն շրջանակ քննարկելու համար: Դրանից հետո մենք կիմանանք Էրդողանի այցի ամսաթիվը», – հայտնել է դեսպանը Վրաստանի Առաջին ալիքին:

Նմանատիպ