Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հրապարակել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հրապարակել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները

Հայտնի են Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները.

Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Յեների խոսքով՝ վերջնական արդյունքների համաձայն՝ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52,18 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ վեց քաղաքական կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքել է ձայների 47,82 տոկոսը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 3-ին։