«Թուրքիայի ավիաուղիները» Թբիլիսիի և Անկարայի միջև սկսում է ուղիղ ավիաչվերթներ
«Թուրքիայի ավիաուղիները» Թբիլիսիի և Անկարայի միջև սկսում է ուղիղ ավիաչվերթներ

«Թուրքիայի ավիաուղիները», որը Վրաստանի (Թբիլիսիի) ուղղությամբ առաջին չվերթը կատարեց 1997 թվականին, ավելացնում է նոր ուղիղ չվերթ, այս անգամ Անկարա-Թբիլիսիի ուղղությամբ,- այս մասին Առաջին ալիքին հայտնել են Վրաստանում Թուրքիայի դեսպանությունից:

Անկարա-Թբիլիսի չվերթները մեկնարկելու են 2019 թվականի հունվարի 18-ից: Նախատեսված է շաբաթը երկու չվերթ, երկուշաբթի և ուրբաթ: Ավիատոմսերն արդեն վաճառքում են:

«Թուրքիայի ավիաուղիները» այժմ Թբիլիսիի ուղղությամբ կատարում է 30, իսկ Բաթումիի ուղղությամբ՝ շաբաթը յոթ չվերթ: