Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ Եվրամիությունը չի կարող գլոբալ խաղացող լինել առանց Թուրքիայի
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանիի խոսքով՝ Եվրամիությունը չի կարող գլոբալ խաղացող լինել առանց Թուրքիայի։ Ֆիդանի խոսքով՝ Եվրամիությունը չպետք է դառնա կոնկրետ երկրների շահերի պատանդը։
Թուրք դիվանագետը կոչ է անում Բրյուսելին ցուցաբերել անհրաժեշտ կամք և ավելի համարձակ գործել Անկարայի և Բրյուսելի միջև հարաբերությունները զարգացնելու համար։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, Անկարան ուժեղ քաղաքական կամք ունի՝ շարժվելու դեպի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցություն։