Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Եգիպտոսին
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Եգիպտոսին

Թուրքիան համաձայնել է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Եգիպտոսին, գրում է Reuters-ը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման լույսի ներքո Թուրքիան Եգիպտոսին անօդաչու թռչող սարքեր կմատակարարի։

«Մեր հարաբերությունների կարգավորումը Եգիպտոսի համար կարեւոր է որոշակի տեխնոլոգիաներ ունենալու համար։ Մենք պայմանագիր ունենք անօդաչու թռչող սարքերի և այլ տեխնոլոգիաների մատակարարման վերաբերյալ»,- ասել է Ֆիդանը։

Բացի այդ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին կմեկնի Եգիպտոս, որտեղ կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ։

Նրա խոսքով՝ առաջնորդները կքննարկեն երկկողմ տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի և անվտանգության հարցեր։