Թուրքիայի արտգործնախարար. ՄԱԿ-ի բանաձեւի արգելափակմամբ ԱՄՆ-ը միայնակ մնաց Գազայի հարցում
ՄԱԿ-ի բանաձեւը արգելափակելով՝ ԱՄՆ-ն մենակ մնաց Գազայի հարցով,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ամերիկյան քաղաքական համակարգն այժմ անզոր է Իսրայելի հետ կապված հարցերում, ուստի Իսրայելը գործում է անխոհեմ և շարունակում է ճնշել։
Ֆիդանի խոսքով՝ ՄԱԿ-ի անդամները բազմիցս ընդգծել են, որ Իսրայելը պետք է դադարեցնի անմեղ մարդկանց սպանությունը։
«Մեր ընկերներն ասացին, որ Ամերիկան այժմ մենակ է այս հարցում, ինչը մենք հատկապես հերթական անգամ տեսանք ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ։ Միացյալ Թագավորությունը ձեռնպահ մնաց, բայց Ամերիկան վետո դրեց դրա վրա։ Իհարկե, դա այն է, ինչ մենք տեսնում ենք այստեղ: Մենք դա նշել ենք նաև մեր հանդիպումներում»,- ասաց Հաքան Ֆիդանը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 120 կողմ, 14 դեմ ձայներով բանաձեւ է ընդունել Գազայի հատվածում «անհապաղ, տեւական եւ կայուն մարդասիրական հրադադարի» մասին: Բանաձեւին չաջակցած 14 երկրների թվում են՝ ԱՄՆ, Իսրայելը, Հունգարիան, Ավստրիան, Չեխիան, Խորվաթիան, Տոնգան, Պարագվայը, Նաուրուն, Միկրոնեզիան։