Թուրքիայի արտգործնախարար. Իսրայելը համաշխարհային խաղաղության գլխավոր սպառնալիքն է, որին նպաստում են զենք մատակարարող և քաղաքական աջակցություն առաջարկող երկրները
«Իսրայելը համաշխարհային խաղաղության գլխավոր սպառնալիքն է»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ֆիդանի խոսքով՝ դրան նպաստում են այն երկրները, որոնք իրեն զենք են մատակարարում եւ քաղաքական աջակցություն են ցուցաբերում։
«Այսօր Իսրայելը դարձել է միջազգային խաղաղության ու անվտանգության գլխավոր սպառնալիքը, սակայն Իսրայելը միայնակ չէ։ Կան երկրներ, որոնք աջակցում են Իսրայելին, նրան զենք են տրամադրում և քաղաքական աջակցություն են առաջարկում»,- ասել է Ֆիդանը Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ֆիդանը նշել է, որ Իսրայելը մեկ տարուց ավելի է, ինչ ցեղասպանություն է իրականացնում Գազայում, իսկ այժմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է աստիճանաբար օկուպացնել Լիբանանը։