Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն. Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ի կողմից Կիպրոսի զենքի էմբարգոյի վերացումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Կիպրոսի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացման՝ 2020 թվականի սեպտեմբերի որոշման երկարաձգումը ԱՄՆ-ի կողմից։ Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության՝ այս որոշումն էլ ավելի կամրապնդի Կիպրոսի հունական հատվածի անհաշտությունը և բացասաբար կանդրադառնա Կիպրոսի խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի վրա։
«Դա կհանգեցնի կղզում սպառազինությունների մրցավազքի, որը կվնասի խաղաղությանը և կայունությանը Միջերկրական ծովի արևելյան հատվածում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Անկարան ԱՄՆ-ին կոչ է անում վերանայել իր որոշումը և հավասարակշռված քաղաքականություն վարել կղզու երկու կողմերի նկատմամբ։
Ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կիպրոսի Հանրապետության դեմ պաշտպանական առևտրի սահմանափակումները հանել է մինչև 2023 թվականը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։