Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն. Ցեղասպանության կազմակերպիչ Նեթանյահուն կունենա նույն վախճանը, ինչ Հիտլերը
«Ինչպես ավարտվեց ցեղասպանության կազմակերպիչ Հիտլերը, նույն ավարտը կունենա ցեղասպանության կազմակերպիչ Նեթանյահուն»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Ինչպես արձագանքեցին ցեղասպանությունն իրականացրած նացիստները, նրանք, ովքեր փորձում են ոչնչացնել Պաղեստինը, ճիշտ նույն կերպ կպատասխանեն»,- ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը սոցցանցում գրել է, որ Էրդողանը դարձել է մարդկության խղճի ձայնը։
«Միջազգային սիոնիստական շրջանակները, հատկապես Իսրայելը, ովքեր ցանկանում են ճնշել այս արդար ձայնը, մեծ տագնապի մեջ են։ Պատմությունը միշտ նույն կերպ է ավարտվում ցեղասպանության և նրանց կողմնակիցների համար»,- գրում է Հաքան Ֆիդանին։
Այս հայտարարությունները Թուրքիայում հնչեցին այն բանից հետո, երբ Իսրայելի արտգործնախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատեցին Սադամ Հուսեյնի հետ։