Թուրքիայի արտաքին գործերի նախարար. ժամանակն է տարանջատել Ուկրաինայի տարածքների օկուպացիայի ճանաչման և հրադադարի հարցերը
Եկել է ժամանակը տարանջատելու ուկրաինական տարածքների օկուպացիայի ճանաչման և հրադադարի հարցերը,- Անթալիայի դիվանագիտական ֆորումում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Հաքան Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան կարծում է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի կողմերն արդեն հասել են առավելագույն արդյունքների, որոնց կարող են հասնել պատերազմի միջոցով։
Ֆիդանի խոսքով՝ հիմա եկել է հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու ժամանակը։
«Սա չի նշանակում օկուպացիայի ճանաչում, բայց մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը օկուպացիայի և ինքնիշխանության ճանաչման հարցերը հրադադարի խնդրից տարանջատելու համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նրա խոսքով, անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել պատերազմը Եվրոպայի կենտրոնում։
«21-րդ դարում հինգ հարյուր հազար մարդու մահը և ողջ երկրի ենթակառուցվածքների ոչնչացումը իրականություն է, որը երկար ժամանակ ընդունելի չէ»,- ասել է Ֆիդանը։
Պատասխանելով հարցերին՝ Հաքան Ֆիդանը նշել է, որ Անթալիայում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկված հարցերից են եղել Կովկասում խաղաղ գործընթացը, Սև ծովում նավարկության անվտանգությունը և Սիրիային առնչվող թեմաները։