Թուրքիայի արտաքին գործերի նախարար. Մենք շատ մոտ ենք Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը
Մենք շատ մոտ ենք Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում Ադրբեջանը ապահովել է իր տարածքում լիակատար ինքնիշխանություն։
«Հարավային Կովկասում խաղաղությունը կարեւոր է բոլորի համար։ Ուստի բոլոր կողմերը պետք է պայքարեն խաղաղության համար։ Ցավոք, Արեւմուտքում հայկական լոբբին փորձում է որոշակի ցանցեր ստեղծել Ադրբեջանի դեմ։ Ավելի լավ կլինի, եթե այդ երկրներն աշխատեն ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Նաև մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը։ Մենք շատ մոտ ենք տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Մենք կշարունակենք սերտ շփումները Ադրբեջանի հետ այդ ուղղությամբ»,- ասել է Հաքան Ֆիդանը։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ եթե Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ անմիջապես կկարգավորվեն։