Թուրքիայի արտաքին գործերի նախարար. Կա հիանալի հնարավորություն Հարավային Կովկասը վերածելու խաղաղության և կայունության վայրի

12:40, 15.03.2024

«Հիանալի հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասը վերածելու խաղաղության և կայունության վայրի»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո։

Նրա խոսքով, տարածաշրջանում խաղաղության ապահովումը ձեռնտու է բոլոր երկրներին։

«Հարավային Կովկասը խաղաղության և կայունության վայրի վերածելու հիանալի հնարավորություն կա։ Տարածաշրջանում խաղաղության ապահովումը ձեռնտու է բոլոր երկրներին: 2020 թվականի նոյեմբերից հետո դրա պատմական հնարավորությունը հայտնվեց»,- ասաց նախարարը։

Նախարարը նշել է նաև, որ Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային անվտանգության տեսանկյունից։

«Կարևոր է, որ մյուս տարածաշրջանների երկրները նույնպես աջակցեն այնպիսի նախագծերին, ինչպիսին է Զանգեզուրի միջանցքը, որը կարևոր է տարածաշրջանային և գլոբալ մասշտաբով»,- ասաց Ֆիդանը։

 

Նմանատիպ