Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Մարկո Ռուբիոյի հետ

10:59, 26.03.2025

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ այցելության շրջանակում հանդիպել է Մարկո Ռուբիոյի հետ Պետդեպարտամենտում։ Ինչպես տեղեկացնում է Պետդեպարտամենտը, Ֆիդանը դիմել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու և ռազմավարական համագործակցությունը վերականգնելու խնդրանքով։

Պետդեպարտամենտի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և առևտրի կարևոր հարցեր։ Մարկո Ռուբիոն խնդրել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում։

Միաժամանակ, Ռուբիոն մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջերս տեղի ունեցող բողոքի ցույցերի կապակցությամբ։

Նմանատիպ