Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիսօղլուն այցելել է Վրաստան:
Վրաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ, Քեմալ Մեմիսօղլուն, իր տեղակալի և առողջապահության վարչությունների ղեկավարների հետ միասին, բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի Թբիլիսիում:
Պատվիրակությանը հյուրընկալում է Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն:
Երկօրյա այցի ընթացքում կկայանան պաշտոնական հանդիպումներ, և կստորագրվի հուշագիր առողջապահության ոլորտում ավելի ակտիվ համագործակցության համար։
Պատվիրակությունը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի անդամների հետ, նախատեսվում են նաև այլ բարձր մակարդակի հանդիպումներ։