Թուրքիայի առևտրի նախարարն ասել է, որ Անկարան ընդունել է BRICS-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկը
Թուրքիան ընդունել է BRICS-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկը, հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։
Թուրքիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ սա անցումային գործընթաց է, և ասոցիացիային միանալը երկրին զգալի օգուտներ կբերի, քանի որ թույլ կտա համագործակցել բոլոր կարևորագույն գլոբալ հարթակների հետ։
«2025 թվականին մեզ վարդերով լի այգի չի սպասում, մենք կանցնենք փշերով ու ականներով լի տարածքով»,- ասել է Թուրքիայի առեւտրի նախարարը։
Անցյալ ամիս Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի ունեցած «ԲՐԻԿՍ»-ի գագաթնաժողովից հետո մի քանի լրատվամիջոցներ գրեցին, որ Հնդկաստանն արգելափակել է Թուրքիայի անդամակցությունը կազմակերպությանը։
Ինչպես նոյեմբերի սկզբին նշել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան ողջունում է Թուրքիայի շահագրգռվածությունը՝ մերձենալու BRICS-ին, սակայն ասոցիացիայի աշխատանքներին Անկարայի մասնակցության պարամետրերի վերաբերյալ որոշումը, ի թիվս այլ բաների, կկայացվի նրա անդամների կոնսենսուսի հիման վրա։ Լավրովի խոսքով, Ռուսաստանը աջակցում է BRICS-ի կապերի ընդլայնմանը առաջին հերթին նրանց հետ, ովքեր աջակցում են բազմակողմանիությանը, վարում են ինքնիշխան արտաքին քաղաքականություն և չեն միանում միակողմանի պատժամիջոցներին։
2024 թվականի սկզբից BRICS-ին միացել են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան։