Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հիմնվելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների ծառայության վրա։
Գործակալության տվյալներով՝ ավերածությունների կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 1:46-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքի արևելյան հատվածում։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների ծառայությունները նշում են, որ իրենց փրկարարական խմբերը պատրաստ են։ Երկրաշարժեր են զգացվել նաև Սիրիայի մի քանի նահանգներում։
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։