Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի
Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի

Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի:

Թուրքիայի աղետների կառավարման ծառայության լրատվությամբ, աղետից տուժած 1 607 մարդուց, 1 515-ը դուրս է գրվել հիվանդանոցներից: Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 45 մարդու:

Երկրի սեյսմոլոգիական ծառայության տվյալներով, ուժգին երկրաշարժից հետո գրանցվել է 844 կրկնակի ցնցում: Աղետների կառավարման ծառայությունը աղետի գոտի է ուղարկել 3 800 փրկարար և պատրաստված շներ:

Հունվարի 24-ին Թուրքիայի Էլազիգ նահանգում տեղի է ունեցել 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Վրաստանում և Սիրիայում: