Թուրքիայի արդարադատության նախարարի խոսքով՝ Անկարան կվերսկսի Շվեդիայի և Ֆինլանդիայի նկատմամբ այն անձանց արտահանձնելու պահանջը, ում պաշտոնական Անկարան ահաբեկիչներ է համարում
Թուրքիայի արդարադատության նախարարի խոսքով՝ Անկարան կվերսկսի Շվեդիայի և Ֆինլանդիայի նկատմամբ այն անձանց արտահանձնելու պահանջը, ում պաշտոնական Անկարան ահաբեկիչներ է համարում

Թուրքիան կվերսկսի Շվեդիայից և Ֆինլանդիայից պահանջը՝ արտահանձնել նրանց, ում պաշտոնական Անկարան ահաբեկիչներ է համարում։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» վեց անդամների, ինչպես նաև «Ֆետոյի» վեց անդամների գործերը գտնվում են Ֆինլանդիայում, իսկ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» 11 անդամների և «Ֆետոյի» տասը անդամների գործերը գտնվում են Շվեդիայում։ Պայմանավորվածությունից հետո մենք կդիմենք նրանց արտահանձնման համար»,- ասել է Բոզդաղը։

Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև Մադրիդում ժամեր տեւած բանակցություններից հետո երեք երկրները համաձայնագիր են ստորագրել պաշտոնական Անկարայի կողմից դաշինքին անդամակցելու թեկնածու երկու երկրների արգելափակումից հանելու մասին։ Ի պատասխան՝ Շվեդիան և Ֆինլանդիան հայտարարել են, որ չեն աջակցի «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) և «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներին» (YPG):

Թողնել մեկնաբանություն