Թուրքիայի Արդարադատության նախարարը հայտնել է, որ Ստամբուլի եկեղեցու վրա հարձակման մեջ 25 կասկածյալ է ձերբակալվել
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունջիի խոսքով՝ թուրքական իշխանությունները ձերբակալել են անցյալ շաբաթ Ստամբուլում եկեղեցական արարողության ժամանակ տեղի ունեցած հրաձգության 25 կասկածյալի։
Նրա խոսքով, 25 ձերբակալվածների թվում են երկու զինված անձինք, ովքեր կրակոցների ժամանակ եղել են եկեղեցում, որոնց ոստիկանությունը ձերբակալել է օրեր առաջ։ Թունջիի խոսքով՝ կասկածյալները, հավանաբար, կապված են «Իսլամական պետության» հետ։
Թուրքիայի արդարադատության նախարարի խոսքով՝ 25 կասկածյալի մեղադրանք է առաջադրվել անօրինական կազմակերպությանն անդամակցելու եւ դաժան սպանության համար։ Բացի այդ, նա նշել է, որ ևս ինը կասկածյալներ ազատ են արձակվել մինչև դատավարությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին զինված անձինք հարձակվել էին Ստամբուլի Սարյեր թաղամասի Սանտա Մարիա եկեղեցու վրա, մեկ մարդ զոհվել էր։