Թուրքիայի ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ Իսրայելից հետ են կանչել դեսպանին
Թուրքիայում հայտարարել են, որ Իսրայելից հետ են կանչում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ կապված Գազայում հրադադարի համաձայնություն հաստատելու Իսրայելի մերժման հետ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Սաքիր Օզքան Թորունլարը հետ է կանչվել «Գազայում տեղի ունեցած հումանիտար ողբերգության պատճառով, որը առաջացել է խաղաղ բնակչության դեմ Իսրայելի հարձակումների և Իսրայելի կողմից կրակը դադարեցնելու մերժումից»։
Իսրայելն ասում է, որ մտադիր է շարունակել պատերազմը, քանի դեռ չի ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի իշխանությունը Գազայում։ Նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ կրակը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ Գազայում ավելի քան 240 պատանդներ ազատ չեն արձակվել։