Թուրքիայի ԱԳ նախարարությունը զգուշացրել է ԱՄՆ ճամփորդելու ցանկացող քաղաքացիներին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը զգուշացրել է ԱՄՆ ճամփորդելու ցանկացող քաղաքացիներին

Թուրքիայի ԱԳ նախարարությունը մեկ օր առաջ ԱՄՆ-ի հրապարակած ուղեւորությունների համար անվտանգ երկրների շարքի հրապարակումից հետո պատասխանել է ԱՄՆ-ին նույն ոճով։

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե Թուրքիայի քաղաքացիների համար ԱՄՆ մեկնելը անվտանգ չէ, քանի որ այնտեղ ահաբեկչությունների ու բռնությունների վտանգ կա։

Նշենք, որ ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ էր արել խուսափել Թուրքիա այցելություններից։