Թուրքիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանի խոսքով, Թուրքիայի Հանրապետության կառավարությունը իր ղեկավարությամբ չի շարունակի և չի զարգացնի հարաբերությունները Իսրայելի հետ։
Թուրքիայի նախագահի խոսքով, երկրի իշխող կոալիցիան որոշել է խզել հարաբերությունները Իսրայելի հետ եւ հետագայում էլ կպահպանի այդ որոշումը։
«Մենք Պաղեստինի կողքին ենք կանգնելու նրա արդար գործի մեջ մինչև վերջ: Մենք օրենքի առաջ պատասխանատվության կենթարկենք Նեթանյահու անունով ճնշողին և նրա հանցախմբին իրենց արածի համար։ Մենք մեր ուղղությունը որոշում ենք ոչ թե զրպարտիչների կեղտոտ առաջարկներով, այլ ըստ այն ուղղության, որը ցույց է տալիս մեր ազգը։ Այն երկիրը, որն աշխարհում ամենաուժեղ արձագանքն է ցույց տվել Իսրայելի դաժանությանը և ձեռնարկել ամենակոնկրետ քայլերը, անկասկած Թուրքիան է»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։