Թուրքիան, Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ
Ստամբուլում համաձայնագիր է ստորագրվել ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ։ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնագիրն առանձին են ստորագրել։
Սկզբում փաստաթուղթը ստորագրել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Ավելի ուշ, նույն կերպ, փաստաթուղթը ստորագրել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։
Ստորագրման արարողությանը մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Ինչպես ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, այս համաձայնագիրը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի, ինչպես նաև շատ զարգացող երկրների համար, որոնք գտնվում են սովի վտանգի տակ։