Թուրքիան Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է խաղաղ բանակցություններ անցկացնել Ստամբուլում
Թուրքիան առաջարկում է Ուկրաինային և Ռուսաստանին խաղաղ բանակցություններ վարել Ստամբուլում,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ Անկարան շարունակում է աջակցել Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման խաղաղությամբ լուծմանը և պատրաստ է հարթակ առաջարկել համապատասխան «բանակցությունների համար»։
«Չնայած այն հանգամանքին, որ մենք թևակոխում ենք պատերազմի երրորդ տարին, և չնայած մեր ջանքերին, խաղաղության հաստատման ուղղությամբ բավարար առաջընթաց չի գրանցվել։ Ես մնում եմ դիվանագիտությանը և երկխոսությանը պատերազմն ավարտելու արդար հնարավորություն տալու օգտին»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով, Անկարան «հիմնովին աջակցում է» Ուկրաինայի առաջարկած «խաղաղության բանաձևին»։
«Մյուս կողմից, մենք պատրաստ ենք ձեզ առաջարկել բանակցությունների սեղան, որը մենք կազմակերպել էինք ավելի վաղ Ստամբուլում՝ խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Էրդողանը։