Թուրքիան Սիրիայի կողմից Վրաստանի Աբխազիա և «Հարավային Օսեթիա» շրջանների «անկախության ճանաչումը որակում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում
Թուրքիան Սիրիայի կողմից Վրաստանի Աբխազիա և «Հարավային Օսեթիա» շրջանների «անկախության ճանաչումը որակում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում

Վրաստանի Աբխազիա և «Հարավային Օսեթիա» շրջանների «անկախության ճանաչման և նրանց հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին Սիրիայի ռեժիմի որոշումը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի խարտիայի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումների կոպիտ խախտում է,- այս մասին հայտարարել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյսը:

«Մեր երկիրը մշտապես աջակցել է Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշում է Աքսոյսը:

Տեղեկությունը Վրաստանում տարածել է Թուրքիայի դեսպանությունը:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն հայտարարել է, որ «ճանաչել է» բռնազավթված Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» անկախությունը: Վրաստանն սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթացները: