Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

17:42, 07.08.2026

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր են ստորագրել:

Ստորագրման արարողությանը, որը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում, մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը:

Պաշտպանական համաձայնագիրը նախատեսում է, որ երեք պետություններից որևէ մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա:

Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ համաձայնագրի նպատակն է ագրեսիայի բոլոր ձևերի դեմ հավաքական զսպման ուժեղացումը:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ համաձայնագիրը նախատեսում է երեք պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության բոլոր ասպեկտների զարգացում:

Նմանատիպ