Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում ապահովել նավագնացության անվտանգությունը Սև ծովում

15:52, 04.08.2026

Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել միջոցներ ձեռնարկել Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։

«Ռոյթերսի» փոխանցմամբ՝ Անկարայում այս կոչն արվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի Նովորոսիյսկ նավահանգստի մոտ անօդաչու թռչող սարքով իրականացված հարձակման հետևանքով վնասվել է թուրքական նավը, ինչի արդյունքում անձնակազմի երեք անդամ ծանր վիրավորվել է։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Անկարան լրջորեն մտահոգված է Սև ծովում քաղաքացիական նավերի վրա իրականացվող հարձակումների պատճառով։

Գերատեսչությունում նաև նշել են, որ ուշադիր հետևում են Թուրքիայի քաղաքացիների առողջական վիճակին։

Թուրքական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ բեռնատար նավը, որն ուղևորվում էր դեպի Թուրքիա, հարձակման է ենթարկվել Ռուսաստանի սևծովյան ափամերձ գոտում։ Անձնակազմի բոլոր 22 անդամները էվակուացվել են, իսկ նրանցից երեքը ծանր վիրավորվել են։

Թուրքիայի ծովային գործերի գլխավոր վարչության տեղեկատվությամբ՝ անձնակազմի 13 անդամները Թուրքիայի քաղաքացիներ են։ Հարձակման հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։

Թուրքիայի ծովային գործերի գլխավոր վարչությունում չեն հստակեցրել, թե ով է պատասխանատու հարձակման համար։

Նմանատիպ