Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան համաձայնագիր են ստորագրել Սև ծովում լողացող ականների մաքրման վերաբերյալ
Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան համաձայնագիր են ստորագրել Սև ծովում լողացող ականների մաքրման վերաբերյալ

Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան համաձայնագիր են ստորագրել Սև ծովում լողացող ականների մաքրման վերաբերյալ։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յասար Գյուլերը, Ռումինիայի պաշտպանության նախարար Անխել Թիլվարը եւ Բուլղարիայի պաշտպանության նախարարի տեղակալ Աթանաս Զապրիանովը Ստամբուլում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ մի քանի ամիս բանակցություններից հետո:

Պայմանագրի համաձայն՝ առաքելությանը յուրաքանչյուր երկրից կներգրավվի մեկական ականորսիչ և մեկական հրամանատարակառավարման նավ։ Համաձայնագրի ստորագրումը հիմնականում կապված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ։

Ըստ արևմտյան լրատվամիջների՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումից հետո ծովային ականները սպառնում են Ուկրաինայի արտահանման ուղիներին Սև ծովով: Այս ընթացքում մի քանի նավ բախվել են ծովային ականներին։ Երեք երկրների ռազմածովային հրամանատարները կստեղծեն հանձնաժողով, գործողությունը կատարելու համար, որոնք կարող են միանալ Սեւծովյան այլ երկրներ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո: