Թուրքիան փակել է Սիրիայի հյուսիս-արևմուտքի հետ հիմնական սահմանային անցակետերը այն բանից հետո, երբ սիրիական ուժերը կրակ են բացել թուրքական զորքերի վրա
Թուրքիան փակել է Սիրիայի հյուսիս-արևմուտքի հետ իր հիմնական սահմանային անցակետերը այն բանից հետո, երբ թուրքական զորքերը սիրիացիների կրակոցների տակ են հայտնվել:
Ինչպես գրում է Ռոյթերս գործակալությունը, անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ տարածվել է տեղեկություն, որ Թուրքիայում, մասնավորապես՝ Կայսերի քաղաքում բնակվող մի սիրիացի ձերբակալվել է սեռական բռնության մեղադրանքով։
Բռնության մասին հաղորդումներից հետո թուրքերի և սիրիացիների միջև անկարգություններ են տեղի ունեցել Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կայսերիում, որտեղ տեղի բնակիչները հրդեհել են մեքենաներ և շենքեր։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի խոսքով՝ Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է 474 մարդու, ովքեր մասնակցել են սիրիական համայնքի վրա հարձակումներին։
Միաժամանակ բախումներ են տեղի ունեցել սահմանամերձ Աֆրին քաղաքում, որտեղ առնվազն չորս մարդ է զոհվել։ Երլիքայայի խոսքով՝ միջադեպը հետաքննվում է։