Թուրքիան ողջունում է Պաղեստանը պետություն ճանաչելու Հայաստանի որոշումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Պաղեստանը պետություն ճանաչելու Հայաստանի որոշումը։
Այս մասին ասվում է գործակալության հայտարարության մեջ։
«Մենք ողջունում ենք Հայաստանի որոշումը՝ ճանաչել Պաղեստանը պետություն այնպիսի երկրներից հետո, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան, Սլովենիան։ Ինչպես մենք միշտ նշել ենք, Պաղեստանի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է։ Թուրքիան կշարունակի ջանքերը, որպեսզի Պաղեստանը ճանաչվի հնարավորինս շատ երկրների կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայաստանի Հանրապետությունն այսօր ճանաչեց Պաղեստանը պետություն ։ Երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Գազայի հատվածում աղետալի հումանիտար իրավիճակը և ներկայիս ռազմական հակամարտությունը միջազգային քաղաքական օրակարգի այն հիմնական հարցերից են, որոնք լուծում են պահանջում։