Թուրքիան մարդասիրական օգնություն է ուղարկել Եգիպտոս՝ Գազայի հատվածի բնակիչներին օգնելու համար
Թուրքիան Եգիպտոս է ուղարկել բժշկական անձնակազմ և բժշկական պարագաներ, որպեսզի Գազայի հատվածում ապրող մարդիկ ստանան անհրաժեշտ մարդասիրական օգնությունը։
Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
«Մեր ինքնաթիռը թռավ Գազային օգնելու համար». Նախագահական ինքնաթիռը լի է դեղորայքով ու բժշկական պարագաներով, ներկա է 20 բժիշկ։ Նրանք Եգիպտոս են մեկնել Անկարայից»,- գրել է Թուրքիայի առողջապահության նախարարը։