Թուրքիան կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը կներկայացնի ապրիլին
Թուրքիան կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը կներկայացնի ապրիլին

Թուրքիան կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը կներկայացնի ապրիլին: Այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի նախագահը:

«Մենք ունեցանք առաջնթաց: Շուկայում մեր պատվաստանյութը կհայտնվի, հավանաբար, ապրիլին»,- հայտարարել է Էրդողանը:

Նրա խոսքով, Անկարան ուշադիր հետևում է Չինաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման հետ կապված գործընթացներին:

«Մենք որոշ պատվաստանյութեր նախապես ենք պատվիրել: Հույս ենք հայտնում, որ դեկտեմբերի վերջին բնակչության մի մասին կկարողանանք պատվաստել»,- հայտարարել է Էրդողանը: