Թուրքիան կօգնի Ուկրաինային վերականգնել էներգետիկ ոլորտը:
Ինչպես պարզաբանում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը, կողմերը այս մասին պայմանավորվել են Թուրքիայի դեսպանի հետ հանդիպմանը, որտեղ Ուկրաինայի ներկայացուցիչները թուրք դիվանագետին տեղեկացրել են ռուսական ռմբակոծության հետևանքով էներգետիկ համակարգում ստեղծված բարդ իրավիճակի մասին։
Հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայի էներգետիկ հատվածի վերականգնման, անհրաժեշտ սարքավորումների մատակարարման և Թուրքիայից տեխնիկական ու փորձագիտական աջակցության ուղղությամբ երկկողմ համագործակցության հարցեր։