Թուրքիան «Իսլամական պետության» ձերբակալված անդամներին կուղարկի հայրենի երկրներ

Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձերբակալված անդամներին կուղարկի հայրենի երկրներ: Այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի ներքին գործերի նախարարը:

Սուլեյման Սոյլուն մեկնաբանել է, որ եվրոպական երկրները նշված հարցի առնչությամբ անգործունակ են և այն պատճառով Թուրքիային ներքին գործերի նախարարը նրանց քննադատել է:

Թուրքիան Սիրիայի հյուսիսային մասում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունն սկսել էր մի քանի շաբաթ առաջ, որի նպատակն է սահմանային տարածքից քուրդ զինյալներին վտարելը և շրջանում «անվտանգ գոտի» ձևավորելը: