Թուրքիան հայտ է ներկայացրել ՄԱԿ-ի 2026 թվականի կլիմայական համաժողովը հյուրընկալելու համար
Թուրքիան հայտ է ներկայացրել ՄԱԿ-ի 2026 թվականի կլիմայական համաժողովը հյուրընկալելու համար: Ավստրալիան և Թուրքիան ներկայումս հայտ են ներկայացրել ՄԱԿ-ի հաջորդ տարվա կլիմայական համաժողովը նախագահելու համար, սակայն հյուրընկալողը պետք է ընտրվի կոնսենսուսի միջոցով:
Եթե Ավստրալիան կամ Թուրքիան չառաջադրվեն, կամ երկրները ինչ-որ կերպ չհամաձայնվեն համանախագահելու հարցում, երկու երկրներն էլ կկորցնեն այս հնարավորությունը:
«Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով աղբյուրին, գրում է, որ սկզբնապես համաձայնություն է ձեռք բերվել Ավստրալիայի հետ, այդ թվում՝ համանախագահության և համատեղ հանդիպումների հարցերի շուրջ, սակայն, ինչպես նշել է գործակալության աղբյուրը, Ավստրալիայի վարչապետը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում մերժել է նախկինում ձեռք բերված համաձայնությունները և հղում կատարել ՄԱԿ-ի կանոններին: