Թուրքիան հարցում է ներկայացրել արևմտյան երկրների հատուկ ծառայություններին, որ առանց Անկարային տեղեկատվություն տրամադրելու՝ հետախուզական կազմակերպություններն այլևս չեն կարողանա գործողություններ իրականացնել երկրում
Թուրքիան հարցում է ներկայացրել արևմտյան երկրների հատուկ ծառայություններին, որ առանց Անկարային տեղեկատվություն տրամադրելու՝ հետախուզական կազմակերպություններն այլևս չեն կարողանա գործողություններ իրականացնել երկրում

Թուրքիան նոր հարցում է ներկայացրել արեւմտյան երկրների հատուկ ծառայություններին: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արեւմտյան հետախուզական կազմակերպություններն այլեւս չեն կարողանա գործողություններ իրականացնել Թուրքիայում՝ առանց Անկարային համապատասխան տեղեկատվություն տրամադրելու։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ արևմտյան որոշ հետախուզական կազմակերպություններ կարողացել են գործունեություն ծավալել Թուրքիայում, առանց թույլտվության այցելել ու դուրս գալ երկրից։

Թուրք դիվանագետը, ում ինքնությունը չի հաղորդվում տեղական լրատվամիջոցների կողմից, ասել է, որ արևմտյան հետախուզության ինքնաթիռները թռչում էին Թուրքիա, և թուրքական իշխանությունները չգիտեին, թե ով է եղել ինքնաթիռում կամ ինչ են անում:

Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի կառավարությունը արեւմտյան հատուկ ծառայություններին ասել է, որ նման գործողություններ չեն կարող իրականացվել առանց տեղեկատվության փոխանակման։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Արեւմուտքի արձագանքը խիստ է եղել։

«Սկզբում բուռն արձագանք ունեցան։ Սկսեցին խոսակցություններ տարածվել, որ դա նշանակում է աջակցություն Իրանին, բայց ապարդյուն, քանի որ որպես անկախ պետություն Թուրքիան ցույց տվեց իր ազգային դիրքորոշումը, ասվեց, որ եթե ինչ-որ բան անելու եք, մեզ տեղեկություն տվեք»,- ասել է անանուն դիվանագիտական ​​աղբյուրը: