Թուրքիան և Եվրամիությունը քննարկում են առևտրային խոչընդոտների վերացման և վիզային ընթացակարգերի պարզեցման հարցը
Բրյուսելում կայացել է Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի առևտրային երկխոսության առաջին փուլը։
Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, խոսել Մաքսային միությունում առկա առևտրային խոչընդոտների վերացման ուղղությամբ համագործակցության, ինչպես նաև վիզային ընթացակարգերի պարզեցման, ճանապարհային տրանսպորտի քվոտաների և համագործակցության նոր ոլորտների մասին, այդ թվում՝ կանաչ և թվային փոխակերպումը։
Հանդիպումը համանախագահել են Թուրքիայի առեւտրի նախարար Օմեր Բոլաթը եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։ Կողմերը պայմանավորվել են նաև համագործակցության նոր ոլորտներ և հնարավորություններ իրականացնելու ճանապարհային քարտեզի շուրջ։