Թուրքիայի Ազգային մեծ ժողովն աջակցել է Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն, հայտնում է «Սի Էն Էն»-ը։
Խորհրդարանի 346 անդամներից 287-ը պաշտպանել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, 55-ը դեմ են եղել, չորսը ձեռնպահ են մնացել քվեարկությունից։
Այդ դեպքում Հունգարիան կլինի միակ անդամ պետությունը, որը դեռ պետք է վավերացնի Շվեդիայի անդամակցության արձանագրությունը:
Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հայտարարեցին 2022 թվականի մայիսին։ Ֆինլանդիան միացավ ՆԱՏՕ-ին 2023 թվականի ապրիլին, սակայն Շվեդիայի անդամակցությանը դեմ էին Թուրքիան և Հունգարիան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ տարվա հոկտեմբերին ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը և փաստաթուղթը ներկայացրել խորհրդարանի վավերացմանը։