Թուրքիա-Սիրիա սահմանից մոտ 200 մետր հեռավորության վրա, Սիրիայի տարածքում պայթել է ականապատ ավտոմեքենա:
Տեղում գտնվող Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խմբի տեղեկությամբ, Աքչաղալե քաղաքում, սահմանի մոտ պայթյունը տեղի է ունեցել մեկ ժամ առաջ: Ականատեսների խոսքով, ոչ ոք չի տուժել:
Դեպքի առնչությամբ դեռևս պաշտոնական հայտարարություն չի արվել:
Թուրքիայի զորքի զրահամեքենաների մի մասն այսօր առավոտյան լքել է տարածքը:


